slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Հետքաբանական փորձաքննությունների բաժին

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

Կոդ՝ 06
Տեսակ՝ Հետքաբանական
Ենթատեսակներ՝
06-01. մարդու և կենդանիների կողմից թողնված հետքերի հետազոտություն,
06-02. առարկաների, գործիքների, մեխանիզմների և դրանց կողմից թողնված հետքերի հետազոտություն,
06-03. տրանսպորտային միջոցների հետքերի հետազոտություն (տրանսպորտային-հետքաբանական նույնականացում),
06-04. սառը և նետողական զենքի հետազոտություն:

Հետքաբանական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Հետազոտման օբյեկտներ՝

- մարդու կողմից թողնված հետքեր՝ ձեռքի հետքեր, ոտնահետքեր, ատամների, շրթունքների, մաշկածածկույթի, եղունգների կողմից թողնված հետքեր,
- կենդանիների կողմից թողնված հետքեր՝ ատամների, ճանկերի, թաթերի և այլն, 
- գործիքների և մեխանիզմների կողմից թողնված հետքերի /մեխանոսկոպիա/ սարքավորումների և դրանց բաղկացուցիչ տարրերի կողմից թողնված հետքեր, փականներ, կնիքներ, մասսայական թողարկաման արտադրանքներ, հագուստներ և դրանց վրա առկա հետքեր, ձեռնոցներ և դրանց կողմից թողնված հետքեր,
- տրանսպորտային միջոցների և դրանց դետալների կողմից թողնված հետքեր՝ տրանսպորտային հետքաբանական նույնականացում:

Հետազոտման խնդիրները՝

Նույնականացում /իդենտիֆիկացիա/ - օբյեկտի կողմից թողնված հետքերով նույնականացում և խմբային պատկանելիության՝    այդ թվում ծագման ընդհանուր աղբյուրի որոշում,
Դիագնոստիկա – հետքերի առաջացման մեխանիզմի որոշում՝ հետքերի առաջացման պահին օբյեկտների փոխազդեցությունը,
Սառը և նետողական զենքի հետազոտություն – ներկայացված առարկայի սառը զենքի պատկանելիության խնդրի, տեսակի, պատրաստման եղանակի, որոշում։